Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է․ Ես դեմ եմ ցանկացած բոյկոտի եւ ըստ այդմ` մանդատները վայր դնելու առաջարկներին, ինչպես ժամանակին դեմ էի ԱԺ արտահերթ ընտրությունները բոյկոտելուն: Դեմ եմ, որովհետեւ բոյկոտն ուժեղ, կայացած երկրներում կարող է արդյունք տալ` Հայաստանի նման երկրում այն մոծակի խայթոցի նման մի բան է: Փոխարենը` ընդդիմությունը զրկվելու է իր ունեցած գրեթե միակ ամբիոնից:
Կարելի էր համաձայնել բոյկոտի առաջարկի հետ եւ կոչ անել, որ ընդդիմությունը մի մարդու նման մանդատները վայր դնի, եթե դրան համարժեք այլընտրանք կարողանայինք առաջարկել: Եթե ընդդիմությունը, քաղաքական գործիչները, այս իշխանությունների վարած կուրսի հետ անհամաձայնություն ունեցող մարդիկ բազմաթիվ խոսափողներ եւ պայքարի մեծ գործիքակազմ ունենային: Չասեք, թե ընդդիմադիր ու անկախ լրատվամիջոցները բավարար ամբիոն են, իսկ հրապարակներն ու փողոցը` խորհրդարանին համարժեք պայքարի ասպարեզ: Հանրային նման պասիվության եւ անտարբերության, կուսակցությունների ու քաղաքական գործիչների նման վարկաբեկման եւ քաղաքական պայքարի նման արժեզրկման պարագայում դրանք անհամարժեք գործիքներ են եւ չեն կարող փոխարինել ԱԺ-ին:
Եթե մենք պայքարող եւ ակտիվ հասարակություն ունենայինք, որը նաեւ իրավիճակն ադեկվատ է գնահատում, պետք է ճիշտ հակառակ կոչեր հնչեցնեինք` մի բոյկոտեք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, մի հեռացեք նիստերից, մի խուսափեք ընդհարումներից եւ ձեր խոսքը հնչեցնելուց, որքան էլ որ դա տհաճ լինի, եւ որքան էլ դուք փոքրամասնություն լինեք: Որովհետեւ ՔՊ-ականների եւ այս երկիրը փորձությունների տարած խմբակի ուզածն էլ հենց դա է` միայնակ տնօրինել բոլոր ամբիոնները, խոսել` առանց առարկության արժանանալու, ամբիոնից անարգել ստել եւ ընդդիմախոսներին զրկել արտահայտվելու հնարավորությունից: