Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում, մի շարք հասարակական կազմակերպությունների ու միությունների նախաձեռնությամբ, ուշագրավ բողոքի ակցիա է կազմակերպվել: Թուրքական «Birgün» թերթի տեղեկացմամբ՝ ակցիան ուղղված է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախաձեռնած` պետական կառավարման ձևի փոփոխության և երկրում բռնապետության հաստատման փորձերի դեմ:
Ըստ Ermenihaber-ի՝ սոցիալական ցանցերի միջոցով տարածված «Ոտքի ենք ելնում» կոչի շնորհիվ միջոցառմանը երկրի տարբեր անկյուններում բազմաթիվ քաղաքացիներ են միացել: Հունվարի 16-ին` ժամը 16:00-ին, Թուրքիայի ողջ տարածքում մեծ թվով քաղաքացիներ մեկ րոպե ոտքի են կանգնել և «ոչ» ասել իրենց առաջարկվող բռնապետական ռեժիմին:
Միջոցառմանը Անկարայից միացել են նաև երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորները: Միաժամանակ, մասնակիցները սոցիալական ցանցերում #AyağaKalkıyoruz (ոտքի ենք ելնում) հեշթեգով միջոցառման լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել:
Բողոքի այս յուրատեսակ դրսևորումը կշարունակվի նաև հունվարի 17-ին` ժամը 17:00-ին և հունվարի 18-ին՝ ժամը 18:00-ին: