Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ բողոքի ակցիա Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ՄԱԿ-ի դրսևորած անտարբերության կապակցությամբ:
«Քեսաբը մերն է` մերն է լինելու», «Թուրքի’ա, ձեռքերդ հեռու’ Քեսաբից» վանկարկումներերով ակտիվիստներն ու Հայաստանում բնակվող քեսաբահայերը ՀՅԴ Գերագույն մարմնի շենքից երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նամակ հանձնեցին կազմակերպության ներկայացուցչին:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՄԱԿ-ից` կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել և կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` քեսաբցիներին իրենց մշտական բնակության վայր անվտանգ տեղափոխելու համար:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ նամակն անպայման արձագանք կգտնի և կուղարկվի նաև ՄԱԿ-ի միջազգային գրասենյակ:
Ակցիային մասնակից քեսաբահայերը, ովքեր շատ հուզված էին, պատմում էին, թե վերջին օրերին ինչպիսի զրկանքներ են կրել իրենց հարազատները: «100 տարի անց նորից Թուրքիան իր սև գործն է անում»,- նշեց քեսաբահայերից մեկը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: