|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունիցն քաղաքապետի թեկնածու Գյուրայ Յուքսելը Չանաքքալեի համալսարանի ուսանողներին կոչ է արել մասնակցել իր հանրահավաքին և դրա դիմաց խոստացել, որ դասերի ժամանակ խնդիրներ չեն ունենա, նաև 150 լիրա է առաջարկել. հաղորդում է Cumhuriyet թերթը:
Բջջային հեռախոսով նկարված տեսանյութում երևում է, թե ինչպես է թեկնածուն առաջարկում նախ 60, այնուհետև` 150 լիրա, ապա խոստանում է, որ հետագա դասընթացների ժամանակ խնդիրներ չեն ունենա:
Համալսարանից թերթին տեղեկացնում են, որ ղեկավարությունը հետաքննություն է սկսել` մանրամասները բացահայտելու համար: