կարևոր
4339 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 23:12
Աշխարհ

Փարիզում աֆրիկացի սեւամորթ միգրանտները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ նոր օրենքի

Փարիզում աֆրիկացի սեւամորթ միգրանտները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ նոր օրենքի

Աֆրիկայի երկրներից շուրջ երկու հարյուր սեւամորթ միգրանտներ դուրս են եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ՝ բողոքելով միգրացիոն քաղաքականությունը խստացնող օրենքի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի ի թղթակիցը:

Ակցիայի մասնակիցները կոչ են անում կառավարությանը փաստաթղթեր հանձնել միգրանտներին։ Նրանք վանկարկում են «Կորչի Դարմանենի օրենքը» (Ժերալդ Դարմանեն-երկրի ներքին գործերի նախարար-խմբ.), «Տվեք մեզ թղթերը», «Մենք ուզում ենք աշխատել»։ Ակցիան տեղի է ունենում ավելի մեծ ցույցի նախաշեմին, որը միգրանտների պաշտպանության ասոցիացիաները հրավիրում են մարտի 4-ին:

«Ապաստանի եւ ներգաղթի մասին կառավարության նոր օրինագիծը միգրանտների հիմնարար իրավունքների արմատական ժխտումն է։ Այն նպատակ ունի օրենքում ամրագրել կամայականություններն ու ռեպրեսիվ պերֆեկտների պրակտիկան», - ասվում է ներգաղթի մասին օրենսդրության խստացման դեմ ֆրանսիական ՀԿ-ների խնդրագրում։ Նշվում է, որ միգրանտները «անմարդկայնացված են» եւ դիտարկվում են բացառապես որպես աշխատուժ, որը զրկված է օրինականացման իրավունքից, եթե խոսքը չի գնում այն հատվածի մասին, որտեղ չեն հերիքում աշխատանքային ձեռքեր։