| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ 14 ամսով երկարաձգել են Մեքքա-Մեդինա արագընթաց երկաթուղու շինարարության աշխատանքները, որով զբաղվում է «Ալ Շոուլա» կոնսորցիումը, որը կազմված է հիմնականում իսպանական ընկերություններից, հայտնում է EFE Agency-ն:
Համաձայնագրին հավանություն է տրվել Սաուդյան Արաբիա Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի այցի առիթով: Նախապես ենթադրվում էր, որ երկաթուղու շինարարությունը կավարտվի ընթացիկ տարվա սկզբին: Իսկ այժմ խոսքը 2018-ի մարտի մասին է:
2011 թվականին Սաուդյան Արաբիայում Մեքքա-Մեդինա ուղղությամբ արագընթաց երկաթուղու շինարարության եւ շարժակազմի մատակարարման 6,7 մլրդ եվրո արժեքով տենդեր է հայտարարվել, որը շահել է «Ալ Շոուլա» կոնսորցիումը, որը կազմված է 12 իսպանական եւ 2 սաուդյան ընկերություններից: Պայմանագրով նախատեսվում է արագընթաց երկաթուղու նախագծում եւ կառուցում, 35 շարժակազմի մատակարարում, ինչպես նաեւ 12 տարի երկաթուղու եւ շարժակազմի շահագործում: