|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցմանը:
Ըստ Ulusalkanal-ի՝ Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն միմյանց կարիքն ունեն, և հույս է հայտնել, որ կողմերը երկխոսության ճանապարհով կկարողանան կարգավորել հարաբերություններում առկա ճգնաժամը:
«Թուրքիան և Ռուսաստանն այս աշխարհագրությունում երկու վաղեմի երկրներ են: Երբեմն` մրցակից, երբեմն՝ բարեկամ: Սիրիայում հարձակումների պատճառով մեր հարաբերությունները ետ են զարգացել, սակայն երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն: Ինքնաթիռի խոցման պահին դրա ինքնությունը հայտնի չէր: Ըստ ինձ՝ ՌԴ-ի կողմից այս ճգնաժամի երկարաձգումը նրան օգուտ չի բերի: Երանի ՌԴ-ն չմիջամտեր Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ որպես դրան աջակցող կողմ»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը: