|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սաուդյան Արաբիան դադարեցրել է մուսուլմանների սուրբ քաղաքներ Մեքքա և Մեդինա այցելել ցանկացող ուխտագնացների ընդունումը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ թագավորության ԱԳՆ-ի տարածած հայտարարության հղումով:
Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի նոր տեսակի՝ Covid-19-ի տարածումը կանխելու նպատակով:
Հայտարարության մեջ նշվում է, որ Էր-Ռիադն աջակցում է այլ երկրների և միջազգային կառույցների ջանքերը՝ համաճարակի տարածման կանխարգելման ուղղությամբ:
Բացի դա՝ Սաուդյան Արաբիան իր քաղաքացիների համար դադարեցրել է զբոսաշրջային այն ուղղությունները, որտեղ համաճարակն ընդունել է մասշտաբային չափեր: