Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան տանող երկաթգիծը․ լրագրողներին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Երասխի մոտ, կարծեմ, մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավականին ծախսատար է: Այդտեղ այս պահին հստակ նախագիծ չունենք և չունենք նաև մոտավոր գնահատական։ Բայց կարծում եմ, որ մինչև 200 մլն դոլարի սահմանում կարող է լինել ներդրումը։ Ավելի խոշոր ներդրումը սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումն է։ Այդտեղ 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու, որպեսզի վերագործարկվի այդ հատվածը», - ասաց Վահան Քերոբյանը։