|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրամիության 28 պետությունների դեսպանները դեկտեմբերի 17-ին հաստատել են կես տարով՝ մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը, ՌԴ-ի դեմ հատվածական տնտեսական պատժամիջոցների գործողության երկարաձգումը: Այդ մասին Բրյուսելում հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը. տեղեկացնում է ТАСС-ը:
Նշվում է, որ այս որոշումը տեխնիկական բնույթ ունի, այն պարզապես ամրագրում է այդ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ ԵՄ-ի դեկտեմբերի 13-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը: Մինչև տարեվերջ դրան պետք է հավանություն տա նաև Եվրամիության նախարարական խորհուրդը: