կարևոր
2131 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-23 14:17
Հասարակություն

Իրանը Ռուսաստանից վարկ կվերցնի Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար

Իրանը Ռուսաստանից վարկ կվերցնի Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար

Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն տեղեկացրել է, որ Իրանը Ռուսաստանի կառավարությունից վարկ կվերցնի Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար, որը կսկսկվի 2024թ., տեղեկացրել է Mehr-ը։

Աֆանդիզադեի խոսքով՝ Իրանի ճանապարհների եւ քաղաքային զագացման նախարարությունում կա երկու խոշոր նախագիծ, որոնցից մեկը ազգային բնակարանային շարժումն է չորս միլիոն բնակարանի կառուցման մասին՝ չորս տարվա ընթացքում, իսկ երկրորդը «Իրանական ճանապարհ» նախագիծն է, որը միացնելու է Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցքները, որտեղ Իրանը կարող է կարեւոր դեր խաղալ։

Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարն առաջարկել է «Իրանական ճանապարհ» նախագիծը Իրանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի եռակողմ հանդիպման ժամանակ, ասել է նա՝ ավելացնելով, որ նախագիծը կարող է հսկայական պոտենցիալ ստեղծել տարածաշրջանի եւ աշխարհի կարեւոր երկրների համար։

Իրանը 15 երկրների հետ կապված է ջրային կամ ցամաքային ճանապարհով, կան նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք դեպի ծով ելք չունեն, նշել է նա։

Այս նախագծի շնորհիվ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները կկարողանան դուրս գալ դեպի ծով, ասել է նա։

Հյուսիս-Հարավ միջանցքը քննարկում է Ռուսաստանի ելքը դեպի Իրան եւ Հնդկաստան եւ հատկապես Կենտրոնական Ասիայի երկրներինը՝ դեպի Պարսից ծոցի երկրներ եւ Օմանի ծով, ասել է նա։

Մյուս կողմից՝ Արեւելք-Արեւմուտք առանցքը, Չինաստանը եւ Եվրոպան կկարողանան կարեւոր դեր խաղալ Իրանի պոտենցիալի զարգացման գործում, ավելացրել է Աֆանդիզադեն։

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը ծովային, երկաթուղային եւ ավտոմեքենաների երթուղիների բազմառեժիմ ցանց է՝ 7 200 կիլոմետր երկարությամբ, Հնդկաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռնափոխադրման համար, հայտնել է նա։

Իրանցի պաշտոնյաները հաշվարկել են, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին թույլ կտա տեղափոխել մեկ միլիոն ուղեւոր, ինչպես նաեւ 10 մլն տոննա բեռներ շահագործման առաջին տարում։