Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ կառավարությունում ընթանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը: Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք վարչապետը վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանում, վարչապետն արձագանքել է. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ եղել, բայց մշտապես Երևանում չեմ բնակվել»:
«Վարչապետը Հանրապետական կուսակցության անդամ է, գործադիր մարմնի անդամ, եթե ցուցակում չլինի, չի նշանակում, որ հանրապետական չէ և իր ռեսուրսը չի ներդնելու, որպեսզի մենք ընտրությունների ժամանակ ունենանք առավել շատ ձայներ»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա ասաց, որ դեռ չգիտեն` վարչապետը ցուցակում լինելո՞ւ է, թե՞ ոչ: «Բայց եթե չլինի էլ, դա չի նշանակում, որ վարչապետը դադարում է լինել հանրապետական: Հիմա խնդիրը հետևյալն է` նա գործադիր մարմնի անդամ է և հանրապետական է: Մենք ինչպես նաև վարչապետը ի սկզբանե նշել ենք, որ խախտումների չենք գնալու: Հետևաբար, դա նշանակում է, որ ոչ թե ցուցակում լինելով կօգնի, այլ կօգնի` որպես հանրապետական, գործադիր մարմնի անդամ, որպես Հանրապետական կուսակցության կառավարության ղեկավար»,- շեշտեց Սահակյանը:
Մեր դիտարկմանը` Հանրապետական կուսակցության տեսակետից դա նորմալ է, իսկ հանրության մոտ տպավորություն չի՞ ստեղծվի, թե վարչապետին փոխելը և ցուցակում չընդգրկելն ընդամենը նախընտրական շոու էր, պատգամավորն արձագանքեց. «Մենք շոուներով չենք զբաղվում: Նախագահ Սարգսյանի վերջին երկու ծրագրային ելույթներից հետո հետևեց կառավարության փոփոխություն, եղան, ինչպես նախագահն է նշում, կառուցվածքային և արմատական փոփոխություններ: Մենք տեսնում ենք, որ այդ փոփոխությունները քայլ առ քայլ իրականացվում են, և դրանց մի մասի կրողն է նաև վարչապետը, և վարչապետն է տանում այդ գաղափարները, այդ մոտեցումները, այդ փոփոխությունները` որպես գործադիր մարմնի ղեկավար: Հետևաբար, մեր խնդիրը մեր մոտեցումները, մեր ծրագրերը կյանքի կոչելն է, այլ ոչ թե շոուներ կազմակերպելը»:
Մեր այն հարցին էլ, թե ՀՀԿ վարկանիշի վրա չի՞ ազդի այն, որ վարչապետը չլինի ցուցակում, Սահակյանը կրկին շեշտեց, որ նա, ցուցակում չլինելով էլ, օգտագործելու է իր ռեսուրսները, որպեսզի Հանրապետական կուսակցության համար առավելագույն ձայներ ապահովի: