կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 12:35
Քաղաքական

Կարեն Կարապետյանի ֆիգուրը ՀՀԿ-ն օգտագործելու է` որպես հաջող փիար. Լևոն Զուրաբյան

Կարեն Կարապետյանի ֆիգուրը ՀՀԿ-ն օգտագործելու է` որպես հաջող փիար. Լևոն Զուրաբյան

Այսօր լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի գլխավորել կառավարությունը:

Ըստ Լևոն Զուրաբյանի` շատ պարզ հնարք է կատարվում. Սերժ Սարգսյանը «Ալ-Ջազիրա» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էր, որ իր` վարչապետ լինել-չլինելու հարցը կախված է ընտրություններում ՀՀԿ-ի գրանցած արդյունքներից: «Նա նկատի չուներ, որ ապրիլին խորհրդարանական ընտրություններից հետո կդառնա վարչապետ, նա նկատի ուներ, որ 2018-ին է դառնալու վարչապետ: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվելու է` որպես հաջող փիար, որով կարող են շահել խորհրդարանական ընտրությունները, որից հետո, համաձայն Սերժ Սարգսյանի ասածի, ինքը կդառնա վարչապետ 2018-ին»,- ասաց նա:

Զուրաբյանը նաև խայտառակություն համարեց մարդկանց մասսայաբար ՀՀԿ-ականացնելը: