կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-05 18:38
Քաղաքական

Հայրս դաշնակցական էր, կուսակցական չլինելով՝ ՀՅԴ-ն միշտ իմն եմ համարել, մերը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայրս դաշնակցական էր, կուսակցական չլինելով՝ ՀՅԴ-ն միշտ իմն եմ համարել, մերը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Դուն ռահվիրա անկախութեան
Վեհ գաղափար Դաշնակցութեան...
 
Իմ առաջին ոսկյա զարդն է։ Թե ճիշտ եմ հիշում, 92-ին եմ նվեր ստացել։ Հայրս դաշնակցական էր, և այդ կուսակցության հանդեպ միշտ առանձնահատուկ զգացումներ եմ ունեցել։ Երբեք կուսակցական չլինելով՝ Դաշնակցությունը միշտ իմն եմ համարել։ Մերը։ Մեր ժողովրդի կուսակցությունը։
 
Եվ ընդհանրապես, Դաշնակցությունը միավորող շատ մեծ ներուժ ունի։ Այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն էր։ ՀՀ և ԱՀ նախագահները, հոգևորականություն, զինվորականներ, քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ… Բոլորի համար այսօր տոն էր։
 
Շնորհավոր ՀՅԴ 131-ամյակը, դաշնակցական սիրելի' ընկերներ։ Շնորհավոր ՀՅԴ 131-ամյակը, սիրելի' հայրենակիցներ։
 
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ