|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով` երկրում իրավիճակային փոփոխություն կա: «Երբևիցե չի եղել, որ ոչ իշխանական ուժերն այսպես համախմբված լինեն և այսպիսի ռեսուրսներ ունենան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:
Ըստ նրա` այդ ռեսուրսները թե' ֆինանսական են, թե' ԶԼՄ-ների առկայությամբ են պայմանավորված, մարդկանց մեծ բազմություն կա, առկա են սոցիալ-տնտեսական վատ ցուցանիշներ, բացի այդ` եռյակում ընդգրկված է 50 պատգամավոր, ովքեր, ըստ Մելքումյանի, կարող են պարալիզացնել խորհրդարանի աշխատանքն ու ճգնաժամի հիմք ստեղծել:
«Մենք դեմ ենք մայդաններին, բարիկադներին, իշխանությունը տեսնում է, որ 60-70 հազար մարդ ա հավաքվում»,- ասաց պատգամավորը: