կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 11:54
Քաղաքական

Որտեղի՞ց նման տեղեկատվություն. ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակում չլինելու մասին

Որտեղի՞ց նման տեղեկատվություն. ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակում չլինելու մասին

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ո'չ Կարեն Կարապետյանը, ո'չ Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում, և որ այս պահին քննարկվում է, որ ցուցակը գլխավորի Վիգեն Սարգսյանը, երկրորդ հորիզոնականում կլինի Տարոն Մարգարյանը, երրորդում՝ Արփինե Հովհաննիսյանը:

Yerkir.am-ը փորձեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից ճշտել` արդյո՞ք նման քննարկումներ կան ՀՀԿ-ում, և նա այդպիսի զարգացումները հնարավոր համարո՞ւմ է: Բաղդասարյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե մամուլը նման տեղեկություններ որտեղի՞ց է վերցնում: «Մենք ոչ խորհրդի նիստ ենք արել, ոչ էլ նման քննարկում է եղել: Պարզապես դրանք մամուլի հրապարակումներն են: Չկա նման ինֆորմացիա: Ո՞վ է նման բաներ քննարկում, չեմ հասկանում, ես նման քննարկման մասնակից չեմ եղել, ինձանից գաղտնի՞ են քննարկում, ես տեղյակ չեմ»,- ասաց նա:

Բաղդասարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք դեռ խորհրդի նիստ չեն արել, դեռ ոչինչ չեն որոշել, և որ ինքը չգիտի, թե որտեղից են հայտնվում նման տեղեկությունները: