կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 10:06
Առանց Կատեգորիա

«Պատիվ ունեմ»-ի ՀՀԿ-ական ցուցակը. Սերժ Սարգսյանը գործընթացը վերցրել է իր ձեռքը. ովքեր են ցուցակում․ «Հրապարակ»

«Պատիվ ունեմ»-ի ՀՀԿ-ական ցուցակը. Սերժ Սարգսյանը գործընթացը վերցրել է իր ձեռքը. ովքեր են ցուցակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավարտին է մոտենում միավորվելու, դաշինքներ կազմելու շրջանը, մտնում ենք պառակտվելու, բաժանվելու փուլ։ Ինչպեսեւ կանխատեսել էինք՝ նախընտրական ցուցակների կազմման փուլում դաշնակիցներն ու կուսակիցները սկսում են խռովել միմյանցից եւ հեռանալ։ Գրեթե ավարտուն տեսք է ստանում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը։

 «Հայրենիք» կուսակցության անդամները զարմանքով տեղեկացել են, որ իրենք ցուցակի առաջին երկու տասնյակում չկան։ Ցուցակի առաջին մասը կազմվել է Սերժ Սարգսյանի եւ Իշխան Զաքարյանի կողմից։ Թեեւ նախապես Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքը չի լինելու ցուցակում, եւ ցուցակը կազմելու է Արթուր Վանեցյանը, բայց դանդաղ եւ հուշիկ քայլերով նա գործընթացը վերցրել է իր ձեռքը։ Նախ որոշվել է, որ ցուցակը բաշխվելու է համամասնաբար՝ 5 հոգի Վանեցյանի թիմից, 5-ը՝ ՀՀԿ-ից։

Ապա խնդրել է, որ առաջին կնոջ տեղում դրվի իր երիտթեւի ներկայացուցիչը, եւ հաջորդ 5 կանանց տեղերը տվել է Վանեցյանին, իսկ քանի որ «Հայրենիքում» շատ չեն կանայք, ստացվել է, որ ցուցակում հայտնվել են «օտար» կանայք՝ 6-րդ համարն «Իմ քայլից» անկախացած Թագուհի Թովմասյանն է, 9-րդը՝ «Հանրապետությունից» անկախացած Թեհմինա Վարդանյանը, 12-րդը՝ դատական համակարգից «անկախացած» Կարինե Պետրոսյանը։

Ցուցակի 5-րդ համարը Իշխան Զաքարյանն է, առաջին տասնյակում է նաեւ գյումրեցի Մարտուն Գրիգորյանը։ Երկրորդ տասնյակում ձայն բերող ՀՀԿ-ականներն են կամ նրանց զավակները։ Իսկ «Հայրենիք» կուսակցության քաղաքական թիմը երրորդ տասնյակում է։ Այսինքն՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքից ԱԺ մտնի 10-15 հոգի, ապա թիմը գլխավորելու է Արթուր Վանեցյանը՝ մի խումբ հանրապետականների եւ «Հայրենիքի» հետ կապ չունեցող մարդկանց հետ։

Դա նշանակում է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ստվերից կառավարելու է Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում