կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-18 11:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չլինելով քաղաքական գործիչներ՝ մենք չենք կարող լեգիտիմացնել որևէ բան․ Ռուբեն Մելիքյան

Մեր երկընտրանքը ոչ թե լեգիտիմությունն ու ոչ լեգիտիմությունն է, այլ իրավաչափությունն ու ոչ իրավաչափությունը՝ Yerkir.am-ի հաղորդամամբ՝ ասաց «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Ոչ»-ի շտաբ ձևավորելով հանրաքվեի հակասահմանդարական գործընթացը լեգիտիմացնելու մասին հարցին։

Նա 61 իրավաբանների նախաձեռնության փաստաթղթերը հանձնել է ԿԸՀ, որը 3 օրում որոշում կկայացնի՝ հաստատե՞լ, թե՞ ոչ։

«Մենք շարունակում ենք պնդել, որ այս գործընթացը ոչ իրավաչափ է եղել, թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային առումով այս հանրաքվեի նշանակումը հակասահմանդրական է։ Անկախ նրանից՝ ներգրավվածություն կա՞, թե՞ չկա, ոչ իրավաչափ լինելը չի դադարում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելո, որ իրենց նախաձեռնության անդամները բացառապես պետական համակարգից դուրս իրավաբաններ են և, չլինելով քաղաքական գործիչներ, իրենք չեն կարող լեգիտիմացնել կամ չլեգիտիմացնել որևէ բան։  

«Մենք կարծում ենք՝ այս գործընթացը էլ ավելի մեծ վտանգ կարող է լինել մեր պետության համար, եթե չձևավորվի «Ոչ»-ի քարոզչության կողմ․ նպատակը «Այո»-ն բացառող քաղաքացիներին հարթակ տրամադրելն է, երկրորդը՝ վերահսկողական մեխանիզմներ ունեցողներին՝ վստահված անձինք, հանձնաժողվոի անդամներ հնարավորություն տալը, որ այդ վերահսկողությունը գործադրվի»,-ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը վստահեցրեց, որ հանձնառել են քաղաքական բնույթի հայտարարություններ չանել և խոսել գործընթացի իրավական կողմի մասին․ «Հետևելու ենք, որ թշնամանքի, ատելության բովանդակությունից զերծ ուղերձներ լինեն և նույնը ակնկալում ենք հակառակ կողմից»։

Մանրամասն՝ տեսանյութում․