|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության 12.01.2017թ. նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի 2016թ. հոկտեմբերի 7-ի՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ հանձնարարականի մասով նախագիծը:
Նախագծով առաջարկվում է կատարելագործել և հստակեցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև մեծացնել դրանց հասցեականությունը:
Քանի որ ընտանիքի կողմից տարվա ընթացքում սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, որոշման նախագծով առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում:
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017 թվականի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր:
Նշված ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին