Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր խնդիրների մի զգալի մասը գալիս է նրանից, որ ներկայիս կառավարությունը մասնագիտական գիտելիքները չի հարգում։ Փակել են մի շարք նախարարություններ, բոլոր ոլորրտներն իրար են խառնել»,- Մեծամորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«90-ականների վերջում մեր էներգետիկ համակարգում եղել է մի խայտառակ վիճակ, որը մենք առողջացրել ենք մոտ 1-1․5 տարվա ընթացքում։ Էներգետիկ ոլորտի զարգացման առումով՝ մենք ծրագրում ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ մեր տարածաշրջանի համար։ Մեր էներգետիկ հզորությունները շատ ավելին են, քան անհրաժեշտ են մեր երկրի էներգասպառման համար։ Ենթակառուցվածքները տնտեսության ողնաշարն են։ Այստեղ կարևոր է էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը, սակագնային քաղաքականության կանխատեսելիությունը։ Դրանից է կախված նաև ներդրումների ներգրավվածությունը»,- նշեց նախագահ Քոչարյանը։