|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում քննարկումներ են տեղի ունենում գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Մենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ նախնական քննարկումներ ենք սկսել, թե հնարավոր բոլոր ճանապարհները, բոլոր վերլուծություններն անելու պարագայում արդյո՞ք հնարավոր կլինի էներգիայի սակագնի փոփոխություն անել»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ երկու օրվա ընթացքում քննարկումները կավարտվեն, և արդյունքների մասին կհայտարարվի: «Հիմա մենք հենց հաշվարկներն ենք անում, հաշվարկների արդյունքները երբ պարզ լինեն, կհրապարակենք»,- ասաց նա:
Իսկ թե ե՞րբ հնարավոր կլինի վերանայել սակագինը, Գրիգորյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է օրենքով սահմանված կարգով՝ 6 ամիսը մեկ անգամ: «Վերանայումը հնարավոր է օգոստոսից հետո, քանի որ վերջին վերանայումը տեղի է ունեցել փետրվարին»,- հայտնեց նա: