կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 22:50
Հասարակություն

Մարտունիում կլուծվի 30 սոցիալապես անապահով, անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը

Մարտունիում կլուծվի 30 սոցիալապես անապահով, անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է որոշում, ըստ որի հաստատվում է Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող 889.200 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող 0.26 հեկտար մակերեսով հողատարածքի նվիրատվությունը:

Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության  համար իր միջոցներով պետք է կառուցի մոտ 900 քմ մակերեսով մարզային լաբորատորիա:

Նկատի ունենալով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոց թիվ 15 հասցեում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ կողմից ներկայում օգտագործվող լաբորատորիայի վերանորոգումը գնահատվել է առավել ծախսատար, քան նոր լաբորատորիայի կառուցումը՝ նպատակահարմար է գտնվել լաբորատորիան կառուցել նոր հողատարածքում:

Մարտունու քաղաքապետը 14.08.2015թ. թիվ 341 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետին, հայտնելով, որ Մարտունի քաղաքի Շահումյան 15 հասցեում գտնվող երկու մասնաշենքերից մեկը 1990 թվականից զավթվել է մոտ 15 անօթևան ընտանիքների կողմից և շենք-շինություններն իրենց զբաղեցրած տարածքներով համայնքին հանձնելու դեպքում կլուծվի շուրջ 30 սոցիալապես անապահով, անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը:

Դրա փոխարեն քաղաքապետն առաջարկել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության համար նոր լաբորատորիա կառուցելու նպատակով Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 13 հասցեում հատկացնել 2600 քմ մակերեսով հողատարածք:

Ընդունելով հողամասի նվիրատվությունը կկառուցվի միջազգային չափանիշների համապատասխան լաբորատորիա, որը անհատույց օգտագործման իրավունքով հանձնելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին կնպաստի կանոնադրությամբ վերջինիս վերապահված գործառույթների լիարժեք իրականացմանը: Մարտունի քաղաքի Շահումյան 15 հասցեում գտնվող գույքը համայնքին նվիրաբերելու դեպքում կլուծվի շուրջ 30 սոցիալապես անապահով, անօթան ընտանիքների բնակարանային խնդիրը: