կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 23:04
Առանց Կատեգորիա

Սոցիալապես անապահով ընտանիքների զինվորների հաշվին փող եք աշխատում. Էդիկ Բաղդասարյան

Սոցիալապես անապահով ընտանիքների զինվորների հաշվին փող եք աշխատում. Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղարաբաղ Տելեկոմը» փետրվարի 1-ից նվազեցնելու է թվային ֆիքսված, թվային անլար և շարժական կապի մի շարք սակագներ։ Մասնավորապես, դեպի ՂՏ բջջային ցանց րոպեավճարը կկազմի 31.5 դրամ՝ գործող 34,99 դրամի փոխարեն, դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 31.5 դրամ՝ գործող 34,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 45 դրամ՝ 49,99 դրամի փոխարեն: ԼՂՀ բջջային կանխավճարային համարներից դեպի ՀՀ անշարժ ցանց կատարված զանգի գինը կլինի 40 դրամ՝ գործող 44,99 դրամի փոխարեն: Այսինքն՝ սակագները նվազել են 3,5-5 դրամով։ Սա շատ քիչ է։ Ապրիլյան պատերազմից հետո ես աընդհատ այդ հարցը բարձրացրել եմ տարբեր հանդիպումներում։ Ասում էի, որ զինվորների, այն սոցիալապես անապահով ընտանիքների զինվորների հաշվին փող եք աշխատում։ Եւ ամիսներ առաջ, երբ այդ ոլորտի տարբեր մասնագետների, պաշտոնյաների հետ քննարկում էինք սակագների նվազեցման հարցը, նրանք ասում էին, որ հնարավոր է սակագները նվազեցնել 15 դրամով։ Ընդ որում հանդիպումները հիմնականում իրենց նախաձեռնությամբ էին լինում։ Թե Ղարաբաղի, թե Հայաստանի մի քանի պատգամավորներ խոստացել էին այդ հարցը խորհրդարաններում բարձրացնել, բայց այդպես էլ չարեցին։ Ես համոզված եմ, որ եթե հասարակական ճնշում լինի սակագները հնարավոր կլինի ավելի նվազեցնել»։