|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հուլիսի 1-ից մարզերի երեխաների հետ Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում նաև մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 800` 7-14 տարեկան երեխաներ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Օրերս Հանքավանի մի շարք ճամբարների երեխաների մասնակցությամբ ճամբարներից մեկում կազմակերպվել էր փառատոն-երեկույթ՝ նվիրված քաղաքամայր Երևանին:
Քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից ողջունել է մասնակիցներին եւ հանձնել մարզական խաղերն ու մարզագույքը:
«Սոցիալապես անապահով ընտանիքները քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են»,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:
Երեխաներն ասել են, որ փառատոնին նախապատրաստվելու օրերին իրենք էլ ավելի լավ են ճանաչել ու սիրել մայրաքաղաքը:
Փառատոնին մասնակից ջոկատները խորհրդանշում էին մայրաքաղաքի վարչական շրջանները։