Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է մտադիր անել նախարարությունը, երբ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան թանկացնեն 6,9 դրամով, պատասխանեց. «Կա վարչապետի հանձնարարական, որ իրականացնենք վերլուծություններ: Մասնավորապես` հաշվի ենք առնում մեկ միջին ընտանիքի կողմից օգտագործվելիք էլեկտրաէներգիայի ամսական չափաքանակը: Ըստ ՀԾԿՀ-ի` ամսական մեկ միջին ընտանիքը օգտագործում է շուրջ 200 կիլովատտ էլեկտրաէներգիա, ձմռան ամիսների համար դա կազմում 325 կիլովատտ, ամռանը՝ 180, և ամսական միջինը կազմում է 200 կլիովատտ/ժամ: Մենք ներկայումս հաշվարկում ենք այն գործողությունները, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար հոսանքի թանկացման ազդեցությունը մեղմվի: Աշխատանքները ընթացքի մեջ են»: