Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի շրջանակներում ձերբակալման որոշում է կայացվել «Գեդիզ» համալսարանի 33 աշխատակցի նկատմամբ:
Ըստ Siyasihaber3-ի՝ ձերբակալվել է նաև պրոֆեսոր Իշթար Գյուզայդընը: Նա նույնպես մեղադրվում է Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ:
Նշենք, որ կրոնական ղեկավար, Էրդողանի գլխավոր ընդդիմադիրներից Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ: