Թուրքիայում հայտնի լրագրող և պրոֆեսոր են ձերբակալվել
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առթիվ հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել են հայտնի լրագրող Ահմեդ Ալթանն ու նրա եղբայրը՝ պրոֆեսոր Մեհմեդ Ալթանը:
Ըստ Demokrathaber-ի՝ եղբայրների ձերբակալման պատճառ են հանդիսացել հեռուստաեթերում նրանց հայտարարությունները Գյուլենական շարժման վերաբերյալ:
Նշենք, որ այս գործի շրջանակներում 35 լրագրողի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել, 10 լրագրող ձերբակալվել է: