Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարություն է տարածել, թե վերադառնում է ակտիվ քաղաքականություն:
Նա մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: «Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար»,- մասնավորապես ասել է Օհանյանը:
Yerkir.am-ը փորձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից մեկնաբանություն ստանալ Օհանյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ: Լսելով Օհանյանի` քաղաքականություն վերադառնալու և ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշման մասին` պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ ոչ, և ինչպես մասնակցել քաղաքական գործընթացներին:
Ինչ վերաբերում է Օհանյանի այն հայտարարությանը, թե ինքը խորհրդակցությունների շարք է սկսել քաղաքական ուժերի, մտավորականների և հասարակական կառույցների հետ, Սահակյանն ասաց, որ տեղեկություն չունի`նախկին պաշտպանության նախարարն արդյո՞ք ունեցել է խորհրդակցություն Հանրապետական կուսակցության հետ:
Միայն մեկ բան ասաց Օհանյանի` քաղաքականություն վերադառնալու մասին. «Սեյրան Օհանյանն ընդամենը հայտարարել է, որ որոշում է կայացրել զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, որը կդրսևորվի առաջիկա համապետական ընտրությունների մասնակցությամբ: Հետո ո՞նց կլինի, ի՞նչ կլինի, ի՞նչ ձևաչափով, դրա մասին նա չի խոսել, հետագայում կխոսի»:
Ըստ Սահակյանի` ընտրություններին պետք է մասնակցել հանունի գաղափարի համար, այլ ոչ թե, ինչպես մյուսները, դեմի: «Դա եմ ամենահետաքրքիր միտքը գնահատում»,- ասաց նա և հրաժարվեց պատասխանել այս թեմայի հետ կապված որևէ այլ հարցի: