|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է ազատազրկում և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք իր դեմ ներկայացված 28 դատական գործերով: Այս մասին Риа-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Cumhuriyet թերթը։
Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը թերթին հայտնել է, որ նախագահի նախկին թեկնածուի դեմ ոչ թե 18, այլ 28 հայց է ներկայացվել, ինչպես հաղորդում էր Anadolu պետական գործակալությունը։ Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Քըլըչդարօղլուն որպես պատգամավոր չմտավ նոր խորհրդարան և զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
«Նախկինում մի շարք դատական գործեր կասեցվել էին Քըլըչդարօղլուի անձեռնմխելիության առկայության պատճառով, այժմ դրանք կրկին կքննարկվեն»,–գրում է թերթը։
Այս 28 դատական գործերի մեծ մասում հայցվորը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Հայցերի մեծ մասի համար նախկին թեկնածուին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում, ընդհանուր առմամբ բոլոր պահանջների համար՝ 110 տարվա ազատազրկում:
«Կարելի է կանխատեսել, որ այս հայցերը մեկը մյուսի հետևից կվերածվեն իրական գործերի»,–գրում է թերթը։
Ընդդիմադիր գործչի փաստաբանը կարծում է, որ դա տեղի չի ունենա, իսկ քրեական գործերի դեպքում նախկին թեկնածուի թիմը մտադիր է վիճարկել։
Ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է Էրդողանին՝ հավաքելով ձայների 47,82%-ը։