կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 08:50
Քաղաքական

Սեյրան Օհանյանն ընդամենը «խաղալիք» է դարձել. «Իրատես»

Սեյրան Օհանյանն ընդամենը «խաղալիք» է դարձել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց ու Ֆեյսբուքում հակաիշխանական ելույթներ ունեցավ, շատերը տարակուսեցին, թե ինչպես երեկվա պաշտոնյան մեկ օրում կոշտ ընդդիմադիր դարձավ։ Հասարակությունը հազիվ թե հավատար մարդկային այդպիսի «բարեշրջմանը»։

Սակայն Սեյրան Օհանյանի քաղաքական դեռ չկայացած ուժին ամենամեծ հարվածն առջեւում էր։ Ավելի պարզ. նրա թիմում հայտնվել են մարդիկ ու ստվերային դերակատարներ, ովքեր Օհանյանի թողտվությամբ գործընթացները տանում են իրենց ցանկացած հունով։

Այլ խոսքով, Սեյրան Օհանյանն ընդամենը «խաղալիք» է դարձել վերջիններիս ձեռքին, ինչպես ուզում են, նավի ղեկը թեքում են։ Մամուլն արդեն գրեց, որ այս դաշինքում թելադրող է դարձել Սամվել Բաբայանը, որը ցուցակ կազմելու ակտիվ աշխատանքներ է իրականացնում եւ առաջին հորիզոնականներում ցուցակագրում Վարդան Օսկանյանի թիմակիցներին»: