Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողներին ասաց, որ նորմալ է գնահատում այն, որ տարբեր քաղաքական ուժեր հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին, և հաճելի է, որ ստեղծվել են այդպիսի պայմաններ: Ասածն ավելի կոնկրետացնելով և անդրադառնալով նաև Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը՝ նա ընդգծեց. «Մենք դրան վերաբերվում ենք նորմալ, դա ապացուցում է, որ մեր երկրում ազատ քաղաքական դաշտ է»:
Ի դեպ, ըստ ՀՀԿ-ականի՝ երբ պարզ լինի, թե քաղաքական դաշտում ովքեր են հայտ ներկայացնելու, պարզ կդառնա, թե որ ընդդիմադիր ուժերն են մրցելու միմյանց դեմ: «Առաջ ասում էին, որ ՀՀԿ-ն է որոշում՝ ովքեր են մտնելու քաղաքական դաշտ, հիմա արդեն պարզ դարձավ, որ այդպիսի բան չկա, ՀՀԿ-ն կապ չունի»,- ասաց Ավետիսյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա ընտրությունները լինելու են թափանցիկ, լինելու են ոչ թե մեկ քայլ առաջ, այլ մի քանի քայլ առաջ: «Մենք ունենք Ընտրական օրենսգիրք, որն ընդունվել է կոնսենսուսով»,- ասաց նա:
Ավետիսյանի խոսքով` ՀՀԿ-ն գնահատականներ է տվել միայն: «Գնահատականներ տալ` չի նշանակում արգելել, մենք որևէ մեկին չենք արգելել քաղաքականությամբ զբաղվել»,- նշեց ՀՀԿ-ականը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ խոստանում է՝ ՀՀԿ-ին հիասթափություններ են սպասվում, քանի որ իրենք լուրջ հայտ են ներկայացնում: Նրա խոսքով՝ վաղն իրենց համաժողովն է տեղի ունենալու, որի ընթացքում կներկայացվի իրենց ճանապարհային քարտեզը: