Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օրերս հայտարարել էր, որ վաճառքի կհանվի Նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը: Դա մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանում, քանի որ կորպորացիային է պատկանում գազամուղը, որով ռուսական գազը Վրաստանով հասնում է Հայաստան: Իսկ դրա հավանական գնորդները երկու ընկերություններ են՝ ռուսական «Գազպրոմ»-ը և ադրբեջանական SOCAR-ը: Հենց SOCAR-ի հետաքրքրվածությունն է խուճապ առաջացրել Երևանում. գրում է վրացական «Резонанси» թերթը`հավելելով, որ, մյուս կողմից, վրացի փորձագետները անընդունելի են համարում բաժնետոմսերի վաճառքը ռուսական «Գազպրոմ»-ին:
«Վրացական երազանք»-ի անդամ Ռևազ Արվելաձեի խոսքերով՝ իշխանությունները կվաճառեն բաժնետոմսերը նրան, ում առաջարկը տնտեսապես ավելի շահավետ կլինի, գազամուղի վաճառքի մասին այժմ խոսք չի գնում:
Թերթը, սակայն, նշում է, որ 25 տոկոսի վաճառքը թույլ չի տա ընկերությանը վերահսկել գործունեությունը։ «Անգամ եթե ադրբեջանական կողմը ցանկանա, չի կարողանա գործել ի վնաս հայկական կողմի շահերին: SOCAR-ը պատկանում է Ադրբեջանին, բայց միջազգային կազմակերպություն է և մտածում է իր վարկանիշի մասին: ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկը հասկանալի է, բայց ես ցանկանում եմ հանգստացնել մեր հայ ընկերներին և հայտարարել, որ բաժնետոմսերի վաճառքը ոչ մի կերպ չի սպառնա Հայաստան գազի մատակարարումներին»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է փորձագետ Գիա Խուխաշվիլին: