Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Թբիլիսիում կայացել է Վրաստանի և Թուրքիայի նախագահների երկկողմ հանդիպում: Մինչ այդ՝ մայիսի 6-ին, Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել էր եռակողմ գագաթնաժողով, որի շրջանակներում հանդիպել էին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները և հանդես եկել համատեղ հայտարարությամբ:
Աբդուլլահ Գյուլը, մասնավորապես, ասել էր, որ հանդիպման ընթացքում քննարկել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Կարսը նախագծեր: «Այս նախագծերը կարևոր են ոչ միայն տարածաշրջանի համար, այլև գլոբալ մասշտաբով: Մեր երեք երկրներն անում են ամեն ինչ, որ ապահովեն Հարավային Կովկաս տարածաշրջանի կայունությունն ու հաստատականությունը: Մենք չենք կարծում, որ Կովկասի բարձր լեռները պատեր են, որոնք բաժանում են: Փաստացիորեն, մենք վերածում ենք այդ լեռները կապող ճանապարհի»,- ասել էր Գյուլը:
«Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կձևավորվի ռազմական միություն»,-կանխատեսել է ռազմական հարցերով փորձագետ Գիա Մաիսաիան: Նրա խոսքով` նախագահների եռակողմ հանդիպման հիմնական թեման է եղել անվտանգության հարցը:
«Բաքվի և Թուրքիայի միջև փաստացիորեն ձևավորված է ռազմական դաշինք, որը ենթադրում է, որ Ադրբեջանում ռազմական հարձակում լինելու դեպքում Թուրքիան անպայման իր վրա կվերցնի օգնության պատասխանատվություն: Այս համատեքստում ի հայտ է գալիս Վրաստանի գործոնը, առավել ևս, որ մեր երկրի հանդեպ ռազմական միջամտության վտանգը ծայրահեղ բարձր է: Այդ իսկ պատճառով խոսակցությունը կվերաբերի նաև այս թեմային»,- ասել է Մաիսաիսան: Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի կայքը: