կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-09 18:38
Քաղաքական

Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղված մատակարարումներին. Չեխիայի պաշտպանության նախարար

Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղված մատակարարումներին. Չեխիայի պաշտպանության նախարար

Չեխիան խստորեն  պահպանում է միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և թույլ չի տալիս զենք արտահանել Ադրբեջան. այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը՝ անդրադառնալով անցած տարվա հուլիսին չեխական արտադրության հրետանային «Դանա» սարքավորումների և RM-7 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի` Ադրբեջանում են հայտնվելու փաստին՝ Իսրայելի միջոցով:

«Չեխիայի Հանրապետությունը կատարում է ինչպես միջազգային, այնպես էլ Չեխիայի օրենսդրության պահանջները և վստահորեն վերահսկում արտահանումների լիցենզավորման գործընթացը: Հաուբիցների մատակարարումը ոչ մի կերպ չի իրականացվել Չեխիայի Հանրապետության կողմից, այլ` երրորդ երկրների միջոցով: Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղված մատակարարումներին: Պետք է նշեմ, որ 2016-2017 թվականների ընթացքում լիցենզավորում ստանալու դիմումների մի շարք դեպքեր են եղել` Չեխիայից նշված հաուբիցների և մեկնարկային կայանների արտահանում կազմակերպելու համար, բայց ՊՆ-ի և ՆԳՆ-ի առաջարկությամբ դրանք մերժվել են»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Չեխիան հետևում է նաև տարածաշրջան ռազմական տեխնիկայի մատակարարումների` ԵԱՀԿ սահմանափակումներին:

«Մենք  հավասարապես ենք հեռու կամ մոտ տարածաշրջանի երկրներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, և աջակցում ենք հակամարտության` բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավաստիացրեց չեխ նախարարը: