կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-04 05:02
Տնտեսական

Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսերի վաճառքը շարունակվում է

Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսերի վաճառքը շարունակվում է

Արցախում մեկնարկել է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբխման գործընթացի երկրորդ փուլը:
Բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացի անցյալ տարվա գարնանը մեկնարկած առաջին փուլի արդյունքում  տեղաբաշխվել է 905 մլն 177 հազար 700 դրամի բաժնետոմս` 862 հազար 74 բաժնետոմս:


«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսեր են ձեռք բերել 1.111 հոգի` ԼՂՀ-ից և ՀՀ-ից են, ԱՄՆ-ից և Շվեյցարիայից, Սլովակիայից և Ֆրանսիայից, Ավստրիայից և Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից և Արաբական Միացյալ էմիրություններից: Առաջին փուլի ամենախոշոր ներդրում կատարողը Շվեյցարիայից է, իսկ ամենաշատ բաժնետերերը` Ղարաբաղից:


Առաջին փուլի արդյունքում հավաքագրված միջոցները նախատեսվում էր ուղղել Թարթառ գետի և Թրղե գետից Թարթառ թափվող ջրատարի վրա երեք հիդրոէլեկտրակայանի կառուցմանը: Արդեն իսկ շահագործման է հանձնվել «Թրղե-1» հիդրոէլեկտրակայանը:


Շուրջ 5 մլրդ 960 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության ամենամեծ բաժնետերը կառավարությունն է: Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հանրապետության փոխվարչապես, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, տեղեկացրել է, որ երկրորդ փուլով թողարկվելու է 1 մլն 400 հազար դրամի բաժնետոմս: 1 բաժնետոմսի գինը 1.100 դրամ է` նախորդ փուլի 1050 դրամի փոխարեն: Բաժնետոմսերի տեղաբաշխման այս փուլը կավարտվի դեկտեմբերի 22-ին:

Այս անգամ տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն կառուցվող ՀԷԿ-երի կապիտալ շինարարական աշխատանքներին: