|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում անդրադարձել է փախստականների խնդրին, ինչի պատճառով վերջերս սրվել է թուրք-հունական հարաբերությունները: Կուրցը նշել է, որ ԵՄ-ն թույլ չի տա Թուրքիային շանտաժի ենթարկել նրանց:
«Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան սպառնա ԵՄ-ին՝ փախստականներին օգտագործելով: Նրանք փորձում են դա անել կրկին ու կրկին: Մարտին մենք օգնություն ուղարկեցինք Մարիցայի շրջան՝ Հունաստանը և ԵՄ-ն պաշտպանելու համար», - ասաց նա:
Ավստրիայի վարչապետը նշել է, որ օգնության նպատակը հստակ ազդանշան ուղարկելն էր Թուրքիային:
Հիշեցնենք, որ 2020-ին, Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, փետրվարի վերջին Թուրքիան փախստականների առաջ բացեց իր «դարպասը» դեպի Եվրոպա:
Թուրքական իշխանությունների որոշումից անմիջապես հետո Թուրքիայում բնակվող տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսեցին տեղափոխվել թուրք-հունական և թուրք-բուլղարական սահմաններ: