Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 14:41
Սպորտ

Մարմնամարզության հավաքականի համար տարին հաջող էր

Մարմնամարզության հավաքականի համար տարին հաջող էր

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում  ամփոփեց անցնող տարին, ինչպես նաև խոսեց առաջիկա անելիքների մասին:

«Չհաշված օլիմպիական խաղերը` տարին հաջող էր: Տարին սկսեցինք մեծ հաջողությամբ. Մերդինյան Հարությունը դարձավ աշխարհի գավաթակիր: Մեր բոլոր տղաները մեդալներ նվաճեցին:  Միջազգային մրցումներում միշտ ունեցել ենք հաղթողներ: Օլիմպիական խաղերում մեդալի ակնկալիքներ ունեինք: Մինչ այսօր էլ վերլուծում ենք, թե ինչպես ստացվեց, որ Մերդինյան Հարությունը եզրափակիչում ձախողեց: Ընդհանուր առմամբ, այս տարի նվաճել ենք 15 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ, որը, նախորդ տարվա համեմատ, մեծ արդյունք է»,- ասաց նա:

Սերոբյանը նշեց, որ այս տարի Հայաստանի հավաքականը ևս մեկ մրցաշարի կմասնակցի: «Վորոնինի գավաթը շատ լավ մրցաշար է: Այստեղ ուժեղ մրցակցություն է լինում: Փորձելու ենք մասնակցել 2 մեծահասակ և 1 երիտասարդ մարմնամարզիկներով:  Շատ խոստումնալից երիտասարդ ունենք` Խաչիկյան Գագիկը: Այսուհետ ակնկալում ենք մեդալներ նաև երիտասարդներից: Հիմա մեր բյուջեն ավելացել է 20 միլիոնով, և արդեն կարող ենք մրցումներին մասնակցել մի ամբողջ թիմով»,- ասաց մարզիչը:

Անդրադառնալով Հարություն Մերդինյանի կարիերան շարունակելու հարցին` Սերոբյանը նշեց. «Մերդինյանի անձնական մարզիչ Սոս Սարգսյանի հետ երկար ենք մտածել այդ հարցի շուրջ: Առաջարկություն է եղել, որ Մերդինյանը շարունակի մարզումները: Մեզ համար առաջնահերթ առողջությունն է, բայց հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ որևէ լուրջ խնդիրներ չկա: Նա իրեն լավ է զգում և որոշել է, որ պետք է շարունակի, քանի որ ուժերը ներում են: Նրա նպատակն է, որ կարիերան ավարտի օլիմպիական մեդալով»: