կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-13 10:30
Սպորտ

3x3 բասկետբոլ. Հայաստանի հավաքականի մեկնարկը հաջող էր Եվրոպայի առաջնությունում

3x3 բասկետբոլ. Հայաստանի հավաքականի մեկնարկը հաջող էր Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի Զանկա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի 3x3 բասկետբոլի 2014թ. առաջնության ընտրական փուլը, որտեղ Հայաստանն արդեն 4 հանդիպում է անցկացրել:


Հունգարիա է ժամանել 11 հավաքական, որոնք պայքարում են եզրափակիչ փուլի 5 ուղեգրի համար: Հայաստանը B ենթախմբում է, որում ընդգրկված է 6 հավաքական: 


Հայաստան-Լիտվա՝ 6:16
Մեկնարկային կազմում հայ բասկետբոլիստներին բարդ փորձություն էր սպասվում, քանի որ մրցակիցը աշխարհի 4-րդ հավաքականն էր` Լիտվան: Մեր ընտրանին միայն սկզբնամասում կարողացավ հավասար պայքար մղել, իսկ հետագայում լիտվացիներն ավելացրին առավելությունը եւ համոզիչ հաղթանակ տոնեցին:


Հայաստան-Սլովակիա՝ 16:10
Երկրորդ խաղում մեր թիմին հաջողվեց առաջին հաղթանակը տոնել: Հայ մարզիկները հաջողության հասան Սլովակիայի նկատմամբ:


Հայաստան-Գերմանիա՝ 13:11
Սլովակիայի նկատմամբ տոնած հաղթանակը թույլ տվեց հայ բասկետբոլիստներին ավելի վստահ հանդես գալ, իսկ հաջորդ խաղում նրանք հաղթեցին Գերմանիայի հավաքականին, ինչը մեծ անակնկալ էր շատերի համար:

Հայաստան-Իսրայել՝ 15:16
Շատ լարված եւ հավասար պայքարում ընթացած այս խաղում հայ բասկետբոլիստները զիջեցին միայն մեկ գնդակի տարբերությամբ:

6 թիմերի պայքարում Հայաստանն ընթանում է 4-րդ հորիզոնականում: Այսօր Հայաստանի մրցակիցն է լինելու Շվեյցարիան, որին հաղթելու դեպքում մեր թիմը կարող է նույնիսկ 2-րդ հորիզոնականից դուրս գալ փլեյ-օֆֆ:

 

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ենթախմբից 4-ական հավաքական պայքարը շարունակելու է քառորդ եզրափակիչում:

 

Աղբյուր՝ Basket.am