Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
«Հավաքի հիմնական ուղղվածությունը ֆիզիկական ընդհանուր պատրաստվածությունն է: Մարմնամարզիկների համար սա երկրորդ հավաքն է, որ երբևէ անցկացրել ենք Հայաստանում: Փորձը ցույց տվեց, որ հավաքը դրական ազդեցություն ունեցավ մարզիկների վրա: Նախորդ անգամ մեզ համար նորություն էր այսպիսի հավաք անցկացնելը, այդ պատճառով ծրագրային բացեր կային: Ի տարբերություն անցած տարվա, այս տարի ծրագիրը բարդացրել ենք: Հավաքին մասնակցում է 10 մարմնամարզիկ: Ընդգրկել ենք նաև երիտասարդ 4 մարզիկի, ովքեր փոխարինվելու են հաջորդ շաբաթ՝ իրենց տեղը զիջելով մյուս մարզիկներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Հակոբ Սերոբյանից բացի, հավաքին մասնակցում են մարզիչ Սոս Սարգսյանը, Արթուր Թովմասյանի, Արթուր Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի անձնական մարզիչները:
Հավաքը մեկնարկել է հունվարի 10-ին, կավարտվի 24-ին: