կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-04 11:21
Սպորտ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք

Շոտլանդական Գլազգո քաղաքում ավարտվա՝ մարմնամարզության աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի թիմը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, Լոնդոն-Մոսկվա-Երևան չվերթով լուսաբացին վերադարձավ հայրենիք: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Բնականաբար, ես շատ բարձր եմ գնահատում աշխարհի առաջնությունում մեր գրանցած այս արդյունքը: Սպասելիքներ կային, բայց անհատական ձևում մեդալ նվաճելու մասին չէի մտածում: Մրցակցությունը՝ շատ մեծ, իսկ պայքարն իսկապես ուժեղ էր: Սա  այն առաջնություններից մեկն էր, որ 4 տարվա մեջ Օլիմպիական խաղերի համար վարկանիշ էր տալիս, և ռեկորդային թվով երկրներ էին մասնակցում: Հենց մեկնարկում մեզ ուրախացրեց Հուրի Գեբեշյանը, հետո՝ Դավթյանը, և այդպես շարունակվեց: Ես կասկածում էի, որ անհատական ձևերում մեր մարզիկները կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին: Տղաներն արեցին այն ամենը, ինչին ունակ են: Մեր մարմնամարզիկներն իրենց գնահատականներն արժանիորեն են ստացել: Եթե մեզ հաջողվի Օլիմպիական խաղերում նույն արդյունքը գրանցել, շատ լավ կլինի: Իմ կարծիքով՝ 99 տոկոսով ունենք այն երկու ուղեգրերը, որոնք խաղարկվելու են Ռիոյի «Թեստ իվենթ»-ում»,-ասաց Սերոբյանը:

Մարզիկներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը, մարզիկներ և հարազատներ:   

Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքել է 15. 500 միավոր և դարձել աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը:

Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում հավաքել է 15.333 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: