Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը գրում է․
«Ամանորից առաջ գրել էի.
Պատկերացրեք՝ այս չափ միջոցներ, ջանքեր, տեխնիկա օգտագործվեր առաջնագիծը «զարդարելու» համար։ Հետո ավելի մեծ կլիներ հավանականությունը, որ էլի ու էլի կկարողանանք տոնել։
…Էս տեսակ ձեռնարկումներն արվում են ի հաշիվ զինվորի առողջության ու կյանքի, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության և, բնականաբար, հայրենիքի։
Հիշե’ք, մեր երկրի ու ժողովրդի նորտարիները բարի կարող են լինել մի դեպքում՝ երբ Նիկոլն այլևս իշխանության չի լինի։
———-
Վերջին զոհերն այն նույն տղերքն են, ովքեր 44-օրյա պատերազմից հետո ձևավորված նոր առաջնագծի կառուցման աշխատանքների, հետո՝ թշնամու կողմից 2021 թ.-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված ոտնձգությունների, այնուհետև՝ 2022 թ. սեպտեմբերյան դեպքերի հետևանքով եղած դիրքային փոփոխությունների պատճառով հանգիստ, քուն-դադար չեն ունեցել, իրականացրել են իրենց զինվորական մասնագիտական պարտականություններից բխող ծառայություն, այն էլ՝ առանց անհրաժեշտ ապահովվածության։
Բայց հիմնական խնդիրը կատարվող ֆիզիկական աշխատանքը չի եղել դիրքերում, այլ՝ ամեն անգամ նահանջած դիրք դնելը։ Դա հենց դժոխքն է որ կա զինվորի համար։ Ու էդ դժոխքի հովանավորի անունը Նիկոլ է։
Էդ տղերքի մեծ մասի հետ զրուցել էինք, սուրճ էինք խմել մեր դիրքում։ Կյանքով լեցուն, իրենց երազած ապագան աչքների առաջ ունեցող տղերք էինք։ Ու որ կարևոր էր՝ «Նիկոլի ապագայի» վրա թքած ունեցող տղերք էին։
Եկող տարին էլ ցանկալի բարի ու խաղաղ տարին չի լինելու, եթե մնա Նիկոլը…»։