կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 17:25
Սպորտ

Գաբրիել Ղազարյանը ներկա է եղել մարմնամարզության գավաթի մրցաշարի բացման արարողությանը

Գաբրիել Ղազարյանը ներկա է եղել մարմնամարզության գավաթի մրցաշարի բացման արարողությանը

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության գավաթի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, որն այսօր մեկնարկել էր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում և կավարտի հունիսի 13-ին:

 

Ինչպես տեղեկացնում է սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը,  բացման արարողությանը ներկա են եղել նաև նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր ԱնանյանըՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օղակների արքա,օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ ԳաբրիելյանըԵրևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը:

 


Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և մարզիկներին հաջողություն մաղթելՆա իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ ի դեմս նախարար Գաբրիել Ղազարյանի, միջոցառմանը ներկա գտնվելու  և ֆեդերացիայի կողքին լինելու համար:

 

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են շուրջ 40 մարզիկներ Հայաստանից և Վրաստանից: