|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է մարտի 25-ին մեկնարկած) մարմնամարզության աշխարհի գավաթի 8-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 33 երկրի շուրջ 120 մարզիկ-մարզուհիներ:
Հայաստանը ներկայացնող 4 մարզիկներ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանի և Արտյոմ Ավետյանի գլխավորությամբ, մասնակցում են ստուգատեսին:
Նժույգթափերի վրա վարժությունում 30-ամյա Հարություն Մերդինյանը 14,775 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց՝ Մերդինյանին զիջելով 0,25 միավորով:
Օղակների վրա վարժությունում Արթուր Թովմասյան արձանագրեց 15,425 միավոր և ստացավ արծաթե մեդալ: