|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր կեսօրին կրակոցներ են հնչել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող` Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ ահազանգով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մեկնել են դեպքի վայր: Կատարվում են համապատասխան գործողություններ կատարվածը բացահայտելու համար:
Ըստ shamshyan.com–ի՝ դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում են Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։