|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո` նվիրված գիտնական, բեւեռախույզ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, միջոցառումը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` հայ համայնքի եւ տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ:
Միջոցառումը սկսվել է Նանսենի մասին պատմող ֆոտոցուցահանդեսի բացումով եւ ֆիլմի ցուցադրությամբ: Երեկոյին մասնակցել են Սանկտ Պետերբուրգի եւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ, կառավարության աշխատակիցներ, դիվանագետներ: