| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում երեկ բևեռախույզ, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված երեկո էր: Երկու մասից կազմված համերգի սկզբում մասնակիցներն ու հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Ֆ. Նանսենի հիշատակը, ինչից հետո հնչեցին Հայաստանի և Նորվեգիայի օրհներգերը:
Երեկոյին մասնակցում էին սիմֆոնիկ նվագախումբը, որը ղեկավարում էր նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը, ինչպես նաև մենակատարներ` նորվեգացի շեփորահար Թորմոդ Ասգարդը և դաշնակահար Արմեն Բաբախանյանը` Հայաստանից:
Համերգի առաջին մասում հնչեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Ռեքվիեմ» կոչվող հատվածը, Էդվարդ Գրիգի «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար», իսկ երկրորդ հատվածում` Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» և Յոհան Հալվորսենիվի «Նորվեգական ռապսոդիան»:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով` Հայաստանը չէր կարող անմասն մնալ այս հիշարժան իրադարձությունից, քանի որ հարյուրհազարավոր հայերի ճակատագրեր կապված է եղել Նանսենի ծավալած գործունեության հետ:
«Նա այն բացառիկ մարդկանցից է, ում կարող են բարության և մարդասիրության տիպար անվանել»,- ասաց Թուխիկյանը` հավելելով, որ Նանսենի անունը հավերժ կապված է մեր ժողովրդի ճակատագրի և անվան հետ: