Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում բացվել է նորվեգացի մեծ բևեռախույզ, գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի արձանը, որին ներկա է գտնվել նաեւ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը: «Ինձ համար մեծ պատիվ է պապիս արձանի բացման արարողությանը ներկա գտնվելը: Ես շատ փոքր էի, երբ պապիկս հեռացավ կյանքից, բայց կարդացել եմ պապիս` Հայաստանին նվիրված գիրքը և զգացել, որ նա, իրոք, հպարտանում էր Հայաստանի հանդեպ տածած իր սիրով»,-ասել է Գրեւը:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորն էլ նշեց, որ նանսենյան անձնագրերը հնարավորություն տվեցին, որպեսզի հազարավոր հայեր եւ ռուսներ օրինական կերպով անցնեն սահմանները, ինչը օգնեց նրանց օրինականացնել իրենց գոյությունը եւ ձեռք բերել տնտեսական անկախություն:
Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գրեւին է հանձնել ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր: