Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հոկտեմբերի 9-ին, Մոսկվայի Հայկական կազմակերպությունների ֆորումի նախաձեռնությամբ, ծաղիկներ են դրվել նորվեգացի մեծ հումանիստ, ճանապարհորդ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանին:
Ելույթ ունեցողները նշել են, որ անգնահատելի է Նանսենի դերը հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, որն ավելի քան 320 հազար հայի կյանք է փրկել, իսկ եթե այդ թիվը բազմապատկվի բնական աճով, ապա կունենանք ավելի քան 1 մլն փրկված կյանք:
Միջոցառման ընթացքում նշվել է, որ Նանսենն օգնության ձեռք է մեկնել ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ռուս. 1921-22 թթ. օգնել է Պովոլժիեի սովյալներին:
Ի դեպ, մեծ մարդասերի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվելու նաեւ Հայաստանում, այդ թվում` Երեւանի Մոսկովյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկում կկանգնեցվի հայ ժողովրդի մեծ բարեկամի արձանը: