կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 19:08
Քաղաքական

Պարտադիր բաղադրիչը դուրս չի գա. Վիգեն Սարգսյան

Պարտադիր բաղադրիչը դուրս չի գա. Վիգեն Սարգսյան

Այսօր ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախարար Վիգեն Սսարգսյանն անդրադարձել է «1000 դրամ»-ի նախագիծ անունը ստացած օրինագծին, որը ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ պարտադիր բաղադրիչը հանվի, նախարարն ասել է, որ թեև մինչև երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կկրի, սակայն պարտադիր բաղադրիչը չի հանվի օրենքի նախագծից:

«Պարտադիր բաղադրիչը օրենքի առանցքային կետն է, և խմբագրելով դա՝ խմբագրած կլինեինք օրենքի բուն էությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Դիտարկմանը, որ օրինագծին դեմ է հասարակությունը, Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց, ասելով, որ քվեարկության պատկերը ցույց է տալիս հակառակը: «Մենք ունենք օրենք, որն ընդունված է շատ ավելի մեծ կողմ թվերով, քան բազմաթիվ այլ օրենքներ, որոնք ընդունվել են վերջին տարիներին: 102 կողմ ձայնը դա շատ լայն աջակցության քվե է»,- ասաց նախարարը: