|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս պահի դրությամբ չի կարող ասել` արդյո՞ք «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծից կհանվի 1000 դրամ վճարելու պարտադիր բաղադրիչը, թե՞ ոչ: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 1000 դրամ վճարելու պարտադրանքը կարող է վերանայվել ու հանվել, նա նշեց, որ այս պահին օրինագծի վրա աշխատում են իրավաբաններ, տարբեր մասնագետներ, և մինչև հաջորդ ընթերցումները որոշակի բաներ կարող են փոխվել, քանի որ դրա մասին խոսել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է ասել, որ պարտադիր բաղադրիչը հանելու հետ կապված առաջարկներ են ստացվել, և դրանք պետք է քննարկման առարկա դառնան մինչև հաջորդ ընթերցումները:
«Թե ի՞նչ կլինի կոնկրետ, հորդորում եմ սպասել»,- ասաց նա: